Օրերս կայացած Էլ Կլասիկոն բավական խնդրահարույց էր՝ մրցավարական գործողությունների տեսանկյունից․ Բրեյթուեյթի հետ կապված կասկածելի դեպքը, մրցավարի կողմից խաղի հ իմնական ժամանական ընդամենը 4 րոպե ավելացնելը և այլն։
Մրցավարի գործողություններից մասնավորապես դժգոհ էին մնացել «Բարսելոնայի» խաղացողներն ու երկրպագուները։
Այս ֆոնին՝ խաղից հետո, փոքրիկ խոսակցություն տեղի ունեցավ Ժերար Պիկեի ու Լուկա Մոդրիչի միջև։
Նախ Մոդրիչը տեսնելով բարկացած Պիկեին հարցրեց․ «Ի՞նչ է Ժերար, մրցավարներին ես սպասում, որ բողոքե՞ս»։
Դրան ի պատասխան Պիկեն ասում է, որ մրցավարն ընդամենը 4 րոպե է ավելացրել։
«Իսկ դու որքա՞ն էիր ցանկանում», – հարցնում է Մոդրիչը։