Ֆրանսիայում մտադիր են ռիսկի խմբում ընդգրկված բոլոր մարդկանց, այդ թվում՝ տարեցներին, առաջարկել կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ դեղաչափ։
Այս մասին տեղեկացնում է France24-ը։
Նշվում է, որ նման մտադրությունը կապված է գիտական տվյալների հետ։
Բանն այն է, որ որոշ պատվաստանյութերի դեպքում անհրաժեշտ է վերապատվաստում, որովհետև ձևավորված իմունիտետը ժամանակի ընթացքում թուլանում է։