fbpx
Իրավական

«Մուլտի Գրուպ»-ի տնօրենը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Առուստամյանը։

Նա նշեց, որ սա «արդարացի որոշում» էր:

Հիշեցնենք, Առուստամյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատախազությունը:

Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է «Հյուսիս-հարավ»-ի շինարարական ծրագրին։ Նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև 2008-2010 թվականներին Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և խոշոր չափերի հարկերից խուսափելու համար։ Նախկին նախարարը օրերս կալանավորվեց: Ըստ Քննչական կոմիտեի՝ նախկին նախարարը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մաս փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ