Ռեժ.՝ Սերգեյ Փարաջանով
Ֆիլմ՝ Նռան գույնը (1968)
Դժվար է գտնել ավելի խորհրդավոր և հիպնոսացնող տեսարաններ ունեցող ֆիլմ ինչպիսին սա է։ Տաղանդավոր Սոֆիկո Չիաուրելին միայնակ կանգնած է իր թավշյա կարմիր զգեստով և նազանքով հելյունագործում է։ Նա պոետի սերն է, ոգեշնչանքը։ Ողջ ընթացքում լսվում է հանճարի ձայնը, որն անդադար ասում է՝ «Դուն կրակ, հագածդ կրակ»։
Տեսարանը ասես բաժանված է երեք տրամադրության, իրավիճակի, որոնք ներկայացված են երեք գույնի ժանյակների միջոցով՝ սպիտակ, կարմիր և սև։
Առաջին մասում մուսան սպիտակ ժանյակ է պահել աչքերի վրա, սա կարծես խորհրդանշի պոետի և գեղեցկուհու ծանոթությունը, նոր ծնվող սերը։ Երկրորդ՝ կարմիր գույնի ժանյակը աչքերի վրա պահած մասը խորհրդանշում է կիրքը, երկկողմանի սերը, պոետի հոգում վառվող անմար կրակը։ Իսկ երկրորդ մասը, որտեղ պոետի սերը աչքերի վրա արդեն պահել է սև գույնի ժանյակը, կարծես խորհրդանշի այդ ամենի ավարտը, բաժանումը, սուգը։ Այս հաստվածում պոետի խոսքերը մի փոքր փոփոխության են ենթարկվում. «Դուն կրակ, հագածդ սև, հագածդ սև»։
Ռեժ.՝ Բերնարդո Բերտոլուչի
Ֆիլմ՝ Գողացված գեղեցկություն (1996)
Այս հիանալի ֆիլմի գրեթե բոլոր տեսարաններում յուրահատուկ ձևով ներկայացված և ընդգծված է Լիվ Թայլերի գեղեցկությունն ու նրբագեղությունը։ Տոսկանայի գեղեցիկ տեսարանները և բնությունը հիանալիորեն համադրվում են դերասանուհու շարժ ու ձևի, հագուստների և դիմագծերի հետ։ Գրեթե բոլորը հիանում են նրանով։ Լիվի կերպարը այստեղ ավելի շատ համեմատվում է նուրբ և գեղեցիկ եղնիկի հետ։
Նա անմեղ է, ինչ-որ տեղ երեխայանման և ինքն էլ չի գիտակցում, թե ինչքան գեղեցիկ է։ Ֆիլմի այս երեք տեսարաններն են ամենաշատը ցույց տալիս նրան, որպես մուսա. Հայելու տեսարանը, լոգարանում պոեմներ գրելու տեսարանը, կիսամերկ ծառի տակ նստած և նկարչի մուսան լինելու տեսարանը։
Ամենը արված է բարձրաճաշակով ձևով և ինքը՝ հերոսուհին, ներկայացված է, որպես մի հիասքանչ արվեստի գործ։
Ռեժ.՝ Ժան-Ժակ Աննո
Ֆիլմ՝ Սիրեկանը (1992)
Այս ֆիլմում 15-ամյա հերոսուհու գեղեցկությունը ընգծում են այս երկու տեսարանները՝ Յարեդի երաժշտության ներքո արված մեքենայի ապակու համբույրի տեսարանը և հերոսուհու՝ լաստանավի վրա կանգնած տեսարանը։
Վիետնամի տեսարանների ներքո հերոսուհու նրբագեղությունը յուրահատուկ ձևով է ընդգծվում։
Ռեժ.՝ Բեռնարդո Բերտոլուչի
Ֆիլմ՝ Երազողները (2003)
Այս ֆիլմում արված են շատ հղումներ տարբեր արվեստի գործերին՝ նկարներին, արձաններին, ֆիլմերին, գրքերին և այլն։
https://youtu.be/o8cCONEZAis
Միլոսյան Վեներայի արձանով ոգեշնչված կարճ տեսարանը ցուցադրում է Էվա Գրինին իրական մուսայի հանդերձանքով։
Տեսարանը շատ զգայույն է և էսթետիկ։
Ռեժ.՝ Պիթեր Վեբեր
Ֆիլմ՝ Մարգարտե ականջօղով աղջիկը (2003)
Ֆիլմի տեսարաններից ամենագլխավորը այն է, երբ բնորդուհին նստած է և նկարիչը պատկերում է նրա դիմանկարը մարգարտե ականջօղով։
Բնորդուհու ականջները ծակված չեն և նկարիչը ինքն է ծակում ականջը՝ հանուն նկարի։ Բնորդուհու մազերը փակված են գլխաշորով և երևում է նրա մաքուր, բնական և գեղեցիկ դեմքը։ Նա նկարչի՝ Յան Վերմեերի իրական մուսան է։
Աննա Մարտիրոսյան