Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն կա ու նա ստիպված կլինի մնալ հռոմեական ակումբի բժիշկների հսկողության ներքո:
Laroma24-ի հաղորդմամբ՝ «Ռոմայի» ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները Տրիգորիայում և նախապատրաստվում են Ա Սերիայի վերսկսմանը, որի շրջանակում առաջին խաղը կանցկացնեն «Սամպդորիայի» հետ:
Ա Սերիայի 25-րդ տուրի իր հանդիպումը «Ռոման» անցկացնելու է հունիսի 24-ին, իսկ մինչ այդ ամեն օր մարզում կանցկացնի:
-6⃣ a Roma-Sampdoria 💪#ASRoma pic.twitter.com/itWrOvgDx2
— AS Roma (@OfficialASRoma) June 18, 2020