Նեմրութ լեռան սրբավայրի լուսանկարը՝ լավագույն պատմական լուսանկարների շարքում

Ամենադիտվածներ

Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորը (մ.թ.ա. 69 – 34թթ․) Նեմրութ լեռան (գտնվում է ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում) վրա կառուցել է դամբարանաբլուր-սրբավայր, որի տեսքը ձմռանը շատ տպավորիչ է։

Այնտեղ հասած քուրդ լուսանկարիչ Մեհմեդ Մասում Սյուերը հենց ձմռանը նկարել էր սրբավայրը ու այն ուղարկել «Տարվա պատմական լուսանար 2021» միջազգային մրցույթին։

Այս մասի հայտնում է Ermenihaber-ը։

Քուրդ լուսանկարիչը մրցույթին մասնակցել է ընդհանուր 26 պատկերներով, բայց ժյուրիին ամենաշատը տպավորել է Նեմրութում արված լուսանկարը, որն էլ անցել է եզրափակիչ և հայտնվել տարվա լավագույն 40 լուսանկարների շարքում։

Նշենք, որ Սյուերը լուսանկարն արել է 2015 թվականին։

Ամենաթարմ