fbpx
Աշխարհ

Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման է ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը դեպքի վայրից։

Նրա և ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։

Նշվում է, որ ոստիկանները շրջափակել են դիվանագետներին և օգնել նրանց մոտենալ մեքենային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ