fbpx
Սպորտ

Նեյմարի տրանսֆերի շուրջ ՊՍԺ-ն ոչ մի առաջարկ չի ստացել

ՊՍԺ-ն ոչ մի առաջարկ չի ստացել բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։

Փարիզյան թիմի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել էր, որ ակումբն առաջընթաց է գրանցել Նեյմարի ապագայի շուրջ բանակցություններում, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ բանակցություններ նկատի ունի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին, բայց ակումբներն առաջվա պես չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերի շուրջ։

նշենք, որ 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։

Նախորդ մրցաշրջանում Նեյմարը դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում։ ՊՍԺ-ի հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ