«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է այն լուրերի մասին, թե «քաղաքաբնակները» հետաքրքրված են ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով։
«Կներեք, բայց դա ճիշտ չէ: Տեղեկությունը սխալ է, Նեյմարն անհավանական խաղացող է, ես դա գիտեմ։
Նա անհավանական լավ տղա է, բայց սխալ կլինի, եթե «Մանչեսթեր Սիթին» ամեն ամառ գնի 150 խաղացողի»,- Գվարդիոլային է մեջբերում The Sun-ի լրագրող Մարտին Բլեքբերնը: