fbpx
Սպորտ

Նեյմարը կարող էր լինել լավագույնը, եթե Ռոնալդուի չափ խելք ունենար. Խորխե Խեսուս

«Բենֆիկայի» նախկին  և «Ֆլամենգոյի» ներկա գլխավոր մարզիչ Խորխե Խեսուսը համեմատել է Ռոնալդուին, Մեսսիին և Նեյմարին։

«Նեյմարը իհարկե կարող էր լինել լավագույնը, եթե Ռոնալդուի չափ խելք ունենար»,- պորտուգալացի մարզչի խոսքերն է փոխանցում AS-ն։

«Մեսսին ու Ռոնալդուն լրիվ ուրիշ աշխարհից են։ Իմ կարծիքով, Կրիշտիանուն ամենալավն է, և ես կասկած չունեմ այդ հարցում։ Մեսսին լիովին այլ որակի խաղացող է։ Նրանք երկուսն էլ լավագույնն են»-, նշել է Խեսուսը։

Մարզիչը նաև անդրադարձել է Նեյմարի ակումբային տեղափոխությանը. «ՊՍԺ-ի հարձակվողին պետք է փոխել, կամ նա երբեք չի առաջադիմի»:

Հիշեցնենք, որ Նեյմարը չկարողացավ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել իր ակումբը։ Ներկայումս բրազիլացու ծառայություններով հետաքրքված են իսպանական երկու գրանդները՝ Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։ Ֆուտբոլիստը մեծ հավանականությամբ ՊՍԺ-ն կլքի ձմռանը։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ