fbpx
Աշխարհ

Նոր Զելանդաիայի խորհրդարանը օրինականարեց էվթանազիան

Նոր Զելանդիայի խորհրդարանն էվթանազիան թույլատրող օրինագիծ է ընդունել: Այս մասին հաղորդում է New Zealand Herald հրատարակությունը:

Օրինագծի առիթով թեժ քննարկումները տևել են շուրջ երկու տարի: Խորհրդարանականներն օրինագիծն ընդունել են նոյեմբերի 13-ին՝ երկրորդ ընթերցմամբ. կողմ է քվեարկել 70 մարդ, դեմ՝ 50-ը:

Օրինագծի համաձայն՝ իրենց կամավոր կյանքից զրկելու իրավունքը վերաբերում է միայն ծանր հիվանդ մարդկանց, որոնց, բժիշկների ախտորոշման համաձայն, ապրելու համար մնացել է վեց ամսից պակաս ժամանակ: Այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ժողովրդի համաձայնությունը՝ հանրաքվեով, որի անցկացումը պլանավորված է հաջորդ տարի:

Հասարակական կարծիքի հետազոտության տվյալներով, որն անցկացվել է հուլիս ամսին, նորզելանդացիների 72 տոկոսը պաշտպանում է էվթանազիայի հնարավորությունը անբուժելի հիվանդ մարդկանց համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ