fbpx
Աշխարհ

Ադրբեջանը նոր սերնդի նռնականետեր կստանա Թուրքիայից

Թուրքիայից նռանակետերի մեծ խմբաքանակ է ուղարկվելու Ադրբեջան։

Թուրքական Anadolu—ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պատվերով Քոնիա քաղաքի զինագործական ընկերություններից մեկը սկսել է 40 մմ տրամաչափի նռնականետերի արտադրությունը։

Նշվում է, որ տվյալ նռնականետը հեռահար է, ունի ավելի քան 5 հազար կրակոցի հնարավորություն, թեթեւ է և շատ հարմար տեղափոխության համար։

Նշվում է, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ 400 և 800 մետր հեռավորության վրա կրակող նռնականետեր։

Տվյալ զինատեսակն արդեն գտնվում է Թուրքիայի ցամաքային ուժերի զինանոցում և մասնագետների խոսքով արդարացրել է իրեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ