fbpx
ՏՏ

Օբաման կարող է գալ Հայաստան․ «Հրապարակ» օրաթերթ

«Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես, որին հավիրված են լինելու այս ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ:

Այս պահին կազմակերպիչները բանակցություններ են վարում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, որի մեկօրյա այցի և 30 րոպեանոց ելույթի համար պատրաստվում են վճարել մի քանի հարյուր հազար դոլար:

Սովորաբար Օբաման մեկ ելույթի համար գանձում է 400-800 հազար դոլար: Թե որքան կպահանջի այս անգամ, կերևա բանակցությունների արդյունքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ