fbpx
Սպորտ

Օլիմպիական մարզահամալիրները՝ ժամանակավոր հիվանդանոցներ

Ռիո դե Ժանեյրոյի ֆուտբոլի ստադիոնները, որտեղ 2016 թ․ անցկացվել են օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց և տղամարդկանց մրցաշարերը կօգտագործվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Մարականա» հանրահայտ ստադիոնը ժամանակավոր հիվանդանոց կդառնա COVID-19 հիվանդների համար։

Լոզանում այս տարվա հունվարին կայացած ձմեռային պատանեկան խաղերի համար կառուցված մարզիկների գյուղում տեղավորվել են բժիշկները, բուժքույրերը և բժշկական անձնակազմը։

Լոնդոնի օլիմպիական խաղերի / 2012թ․ / Excel կենտրոնը նույնպես կվերածվի ժամանակավոր հիվանդանոցի , եթե առողջապահության ազգային կենտրոնը ծանրաբեռնվի հիվանդներով։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ