fbpx
Զինված Ուժեր

ԼՀԿ-ի առաջարկած՝ զինծառայության տարիքային շեմը բարձրացնելու մասին օրինագիծն ընդունվեց

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Դրանով նախատեսվում է բարձրացնել զինծառայության տարիքային շեմը։ Պայմանագրայինների համար այդ շեմը կդառնա 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցողների համար՝ 65 տարեկանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ տարբեր տարիքային շեմեր կսահմանվեն նաև շարքային ու սպայական զինծառայողների համար։

Նախագիծն ընդուվեց 102 կողմ և 3 ձեռնպահ ձայների համակցությամբ։

Նշենք, որ նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ