«Ռեալի» նախկին խաղացող Գուտին խոսել է մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին՝ նշելով, որ նա պիտի ստանա «Ոսկե գնդակը»։
«Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողն է: Չէի սպասում, որ նա նման արդյունք կգրանցի, մեկ ակնթարթում միջին մակարդակից բարձրացավ։ Դա ստացվեց այն ժամանակ. Երբ Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ թիմից»,- Գուտիի խոսքն է մեջբերում A Bola-ն։