fbpx
Աշխարհ

Պակիստանում գնացքում պայթյունի հետևանքով առնվազն 65 զոհ կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պակիստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 65 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել։ Այս մասին հաղորդում է Geo TV հեռուստաալիքը։

Pakistan Airways ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հրդեհի պատճառ է դարձել գազի բալոնի պայթյունը, որն օգտագործվել է սննդի պատրաստման համար: Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է գնացքի երեք վագոններում:

«Պայթել են գազի երկու բալոնները: Շատերը մահացել են գնացքից դուրս ցատկելու հետևանքով»,-նշել է աղբյուրը:

Հաղորդվում է, որ գնացքը Կարաչի քաղաքից ուղևորվում էր Ռավալպինդի քաղաք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ