Արցախի առողջապահության նախարարության կողմից հատկացվել են Արցախի առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020 թ․ դեկտեմբեր ամսվա և 2023 թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները.
- բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ.
- շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ.
- սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ.
- հոգեկան հիվանդության դեղամիջոցներ.
- էպիլեպսիայի դեղամիջոցներ.
- խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց.
- պարբերական հիվանդության դեղամիջոց.
- չարորակ նորագոյացության դեղամիջոցներ:
Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա, բայց անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին: