fbpx
Երևան

Ավտոբուսների վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն:

«Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:

Անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ընթացքի մեջ են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվում է 630 մմ-անոց 344 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար, այն հնարավորություն կտա ամբողջությամբ լուծելու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023 թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Հանձնարարվել է գործընթացը կազմակերպել այնպես, որ տարածքին համահունչ միջավայր ձևավորվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ