Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է։ Նրան տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Դրանից անմիջապես հետո վարչապետն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ պետք է առանձնազրույց ունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։