fbpx
Հասարակություն

Փաշինյանը գազի գնի մասին

Երեկ ուշ երեկոյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար` Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքի իր էջի միջոցով, ուղիղ եթերում խոսեց Մոսկվա կատարած իր այցի մասին, որտեղ խոսեց նաև գազի գնի մասին:
«Գազի գնի թեմայի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է: Եվ դա գիտակցում են թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Ես լավատեսորեն եմ տրամադրված այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնավազն անցանկալի զարգացումներ չեն լինի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ