Փաշինյանը պատասխանեց իր ու Ալիևի հանդիպման ժամկետների մասին հարցին

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում Փաշինյանին հարց ուղղվեց իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման ժամկետների մասին։

Սրա ի պատասխան ՀՀ ղեկավարն ասաց, որ ինքը մի քանի արդեն պատրաստակամություն հայտնել է հանդիպել Ալիևի հետ։

Փաշինյանը նշեց, որ «մենք տեղի ու ժամկետի մասով սահմանափակում չունենք»։ Նա որպես միակ սահմանափակում նշեց՝ 3-րդ երկրի տարածքում հանդիպելը։

Վարչապետն ասաց, որ հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Ամենաթարմ