fbpx
Հասարակություն

Պատմության մեջ այս օրը կնքվեց Կոմպիենյան հաշտությունը

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Պատմության մեջ այս օրը 1918թ. նոյեմբերի 11-ին Գերմանիայի և նրա հակառակորդ Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց Կոմպիենյան հաշտությունը:

Ըստ վերոգրյալի՝ դադարեցվում էին ռազմական գործողությունները աշխարհամարտում: Այն ստորագրվեց ֆրանսիացի լեգենդար մարշալ Ֆերդինանդ Ֆոշի (Նկարում աջ կողմից) անձնական վագոնում: Անտանտի կազմից ստորագրոթղների թվում էին նաև բրիտանացի ադմիրալներ Ջորջ Հոփը և Ռոսլին Վեմիսսը: Գերմանացիների համար այս վիրավորական համաձայնագիրը ենթադրում էր զորքերի նահանջ մինչև 1914թ. օգոստոսյան սահման: Բրիտանիան շարունակում էր ծովային բլոկադայի ենթարկել Գերմանիան:

Գերմանաիան պետք է չեղարկեր Ռուսաստանի հետ կնքած Բրեստ-Լիտովսկու համաձայնագիրը և բազմաթիվ այլ կետեր: Արդյունքում հեղափոխական թոհուբոհի մեջ հայտնված Գերմանիան և իր բանակը քայքայման մեջ հայտնվեցին: Գերմանացիների վիրավորվածությունը այնքան մեծ էր, որ 22 տարի անց Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիայի կապիտուլյացիան ստորագրվեց հենց այս վագոնում: Այն ժամանակ արդեն չկար լեգենդար մարշալ Ֆոշը և փոխարենը հաղթող կողմում գեներալ-մարշալ Վիլհեմ Կեյտելն էր:

Ներկայումս հանրահայտ վագոնի նույնատիպ մոդելը որպես թանգարանային նմուշ պահվում է Կոմպիենյան անտառի մոտակայքում: Իրական վագոնը 1940թ. հունիսի 22-ին Ֆրանսիայի կապիտուլյացիայի հետո տարվել էր Բեռլին, որտեղ հանրության առաջ ցուցադրության էր ներկայացվել: 1945թ. Հիտլերը հրամայեց այրել վագոնը: Սակայն 90-ականներին հայտնի էր դարձել, որ վագոնի որոշ մասունքները պահպանվել են, որոնք էլ գերմանացիները հանձնեցին ֆրանսիացիներին»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2612557092126882

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ