fbpx
Առողջապահություն

Պատվաստանյութ լինելու է, դա թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հանրային առողջապահության մասնագետները եկել են այն համոզման, որ պատվաստանյութ լինելու է: Դա միակն բանն է լինելու, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին:

Նախարարը նշեց` պատվաստանյութերի մշակումը և դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են: «Բայց դրանք երկուսն էլ զուագեռ ընթանում են աշխարհում, և մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականացնում:

«Մենք միշտ օգտագործել ենք աշխահի լավագույն պատավաստանյութերը, ինչը և շարունակում ենք անել այլ հիվանդությունների համար: Այս հիվանդության մասով բանակցություններ, իհարկե, ընթանում են, բայց դրանք շատ նախնական են, և այստեղ նույնպես արդեն նույնիսկ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են: Անորոշություններից մեկն այն է, որ տարբեր երկրներ ի սկզբանե գնում են դեռ չարտադրված կամ արտադրված, բայց չհաստատված մեծ խմբաքանակներ:»,- ասաց Թորոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ