«Բալթիմոր Օրիոլսի» առաջին բազայի խաղացող Փիթ Ալոնսոն մոտենում է կարիերայի նշանակալի ձեռքբերմանը՝ 500 անընդմեջ խաղացած հանդիպումների ցուցանիշին։ BaltimoreBaseball.com-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը «Սան Դիեգո Պադրեսի» դեմ կայացած խաղից հետո Ալոնսոյի շարքը հասել է 488-ի։
Թիմի գլխավոր մարզիչ Քրեյգ Ալբերնազը հաստատել է, որ չնայած ծանրաբեռնվածությանը, մարզչական շտաբը մտադիր չէ հանգիստ տրամադրել խաղացողին։ «Եթե Փիթ Ալոնսոն կարող է մասնակցել 162 հանդիպման, դա հրաշալի է։ Մենք չենք պատրաստվում ընդհատել այդ շարքը», – նշել է Ալբերնազը։
Ալոնսոյի հաջող շարքը սկսվել է 2023 թվականի հունիսի 18-ից, երբ նա դեռ հանդես էր գալիս «Նյու Յորք Մեթսի» կազմում։ Եթե վնասվածքներ կամ այլ չնախատեսված հանգամանքներ չլինեն, 500-րդ խաղը տեղի կունենա հունիսի 27-ին՝ «Վաշինգտոն Նեյշնլզի» դեմ մրցավեճում։
Թեև Ալոնսոյի ցուցանիշը տպավորիչ է, այն դեռ զիջում է Մեթ Օլսոնի («Ատլանտա») ընթացիկ ռեկորդին, որը ուրբաթ օրը գրանցել է իր 852-րդ անընդմեջ հանդիպումը։ Նշենք, որ շաբաթ օրվա խաղում «Պադրեսի» կազմում ձախ ֆլանգում հանդես է եկել Սամադ Թեյլորը։

