ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կառավարական կայքից։
Որպես նշվում է՝ ՀՔԾ-ի լուծարման հանգամանքը։
«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրվանից», – ասված է որոշման մեջ:

