Սպորտ

Երբ այնքան էլ կարևոր խաղեր չունենանք, կփորձենք նրան հանգիստ տալ․ Պիռլոն Ռոնալդուի մասին

Mirror-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն նշել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծանրաբեռնվածությունն այնպես բաշխելու, որ մրցաշրջանի ավարտին նա հոգնած չլինի։

«Մենք մտածում ենք նրա ֆիզիկական վիճակի մասին ու նրա հետ արդեն խոսել ենք այդ մասին։ Հիմա նա հոգնած տեսք չունի, որովհետև դեռ նոր ենք սկսել մրցաշրջանը։ Երբ այնքան էլ կարևոր խաղեր չունենանք, կփորձենք նրան հանգիստ տալ»,- ընդգծել է Պիռլոն։

Գլխավոր մարզչի խոսքով՝ Ռոնալդուն շատ խելացի է և լավ գիտի իր մարմինը։

«Ռոնալդուն գիտի, երբ է իրեն հանգստանալ անհրաժեշտ։ Թե երբ կխաղա, կախված է նրանից»,- հավելել է Պիռլոն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ