Սպորտ

Պոգբան ապրում է իր հորինած աշխարհում. Սքոուլզ

Պոլ Սքոուլզը խոսել է «Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:

«Այժմ ՄՅՈւ-ի կիսապաշտպանությունում անորոշություն է: Հայտնի չէ՝ Պոգբան կմնա՞, թե՞ կհեռանա: 

Բոլորս գիտենք Պոգբային, բոլորս քննարկում ենք նրա պոտենցիալը, սակայն Պոլն արդեն 26 տարեկան է: Նա պետք է բոլոր խաղերում ցույց տա իր մակարդակը: Հակառակ դեպքում ակումբը կկորցնի ֆուտբոլիստի, որը կարող է հասնել համաշխարհային մակարդակի:

Պոլին պետք է, որ իր կողքին լինի, օրինակ, նույն Ռոյ Քինի նման մեկը: Եթե դա տեղի չունենա, նա կշարունակի ապրել իր փոքրիկ, հորինած աշխարհում և իրեն կհամարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- Սքոուլզի խոսքը մեջբերել է Daily Mail-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ