Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը ցույց տվեց, որ Ռուսաստանին մեկուսացնելու արևմտյան երկրների փորձերը ձախողվել են: Այս մասին հայտնում է գերմանական Jungle Welt պարբերականը։
Թերթն ուշադրություն է հրավիրել մի շարք պետությունների՝ Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի և շատ այլ երկրների համաժողովին մասնակցելու որոշմանը՝ չնայած պատժամիջոցների ռիսկին։ Դա, ըստ հեղինակի, պայմանավորված է արևմտյան աշխարհին այլընտրանք գտնելու նրանց ցանկությամբ։
«Հնդկաստանի առողջապահության նախարարը բանակցություններ է վարում ռուս-հնդկական դեղագործական համագործակցության ընդլայնման համար: Չինաստանի նախագահը հայտարարեց փոխադարձ առևտրի հետագա ակտիվացման մասին, որը շարունակում է բարգավաճել՝ չնայած հակամարտություններին և պատժամիջոցներին»,- ընդգծել է հոդվածի հեղինակը:
Նրա խոսքով՝ շատ երկրներ շարունակում են ուղիներ որոնել՝ վերջ դնելու անդրատլանտյան գերիշխանությանը։