Ֆուտբոլի Պորտուգալական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Պորտուն» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է Լիսաբոնի «Սպորտինգին»: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով:
Մրցանակաբաշխության արարողության ժամանակ տեղի է ունեցել տհաճ միջադեպ: «Պորտուի» դարպասապահների մարզիչը վիճել է երկրպագուներից մեկի հետ և մեդալով հարվածել նրան: Բախմանը միջամտել են ստադիոնի անվտանգության աշխատակիցները:
FC Porto staff member injures a fan using a medal he just won pic.twitter.com/EclqsgVou0
— Troll Football Media (@Troll__Footbal) January 26, 2019