Սևան խոշորացված համայնքում մեկնարակել է փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:

Հրապարակող՝

sevan

Ամենադիտվածներ

Սևանի համայնքապետարանի աշխատակազմը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքում մեկնարկել են փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:

«Գործընթացում ընդգրկված է Սևան քաղաքի Խաղաղություն, Սայաթ-Նովա, Էներգետիկների, Աբովյան, Հրազդան, Չարենց, Նաիրյան 1-ին նրբանցք, Բաբաջանյան, Կոմիտասի, Թումանյան, Սպանդարյան, Իսահակյան, Կարմիր բանակի, Աշոտ Երկաթ, Գագարինի Թումանյան, Երիտասարդական փողոցների ասֆալտբետոնյա ծածակույթի փոսային նորոգումը։

Աշխատանքները սկսվել են Խաղաղության փողոցից։ Աշխատանքների ընդհանուր ծավալն ընդգրկում է շուրջ 4282 քառակուսի մետր մակերես։ Պայմանագրային արժեքը 32 միլիոն դրամ է, որն հատկացվելու է համայնքային բյուջեից։

Աշխատանքներն իրականացվում են «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ կողմից։ Նորոգման աշխատանքները ներառելու են՝ փողոցների ճաքերի բիտումապատում, դիտահորերի և անձրևաընդունիչների բարձրացում, փոսային նորոգում, անձրևաընդունիչների մաքրում։

Կարևորելով ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգված և բարեկարգ տեսքը՝ այս տարի էլ Սևան համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերից երեքը ճանապարհաշինական են՝ «Սևան համայնքի Սևան քաղաքի և Գագարին բնակավայրի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ», «Սևան համայնքի Լճաշեն, Վարսեր, Նորաշեն, Գեղամավան, Զովաբեր և Չկալովկա գյուղերի ճանապարհների նորոգման աշխատանքներ», «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ամենաթարմ