Հուլիսի 18-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ զբոսարշրջիկների 7 հոգանոց խումբը բարձրացրել է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին գտնվող Երանոս լեռնագագաթը, այնուհետև՝ իջել մինչև ստորոտը։ Ուժասպառ լինելու պատճառով արշավախումբը չի կարողանում շարունակել ճանապարհը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել դեպի անվտանգ տարածք:
Փրկարարական աշխատանքներին մասնակցել են Դվինի համայնապետը և երկու քաղաքացի: