fbpx
Աշխարհ

Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ են սկսել Մոսկվայում

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև բանակցություններ սկսել են, որը տեղի է ունենալու Մոսկվայում։

Բանակցության ընթացքում երկու երկրների նախագահները կգնահատեն երկրների միջև ռազմական համագործակցության առաջընթացը։

Բանակցություններն ընթանում են Արևելյան Եվրոպայում իրավիճակի վատթարացման ֆոնին։ Վերջին ամիսներին Արևմուտքը Մոսկվային մեղադրում է Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու մեջ և մեծացնում է իր ներկայությունը տարածաշրջանում։

Մոսկվան հերքում է բոլոր պնդումները՝ ընդգծելով, որ այս ամենն ընդամենը պատրվակ է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ն ամրապնդելու համար։ Բացի դրանից, ըստ Կրեմլի և ԱԳՆ-ի, Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից սանձազերծված հիստերիան նպատակ ունի կոծկել Կիևի՝ Դոնբասի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու գիծը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ