Վերջին մեկ օրում ուժեղ քամին տասնյակ ծառեր է տապալել Մոսկվայի տարբեր շրջաններում: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
«Ոչ ոք չի տուժել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել է, որ տապալված ծառերը քաղաքում վնասել են յոթ ավտոմեքենա:
Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնը հայտնում է, որ եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայի տարածաշրջանում շարունակում է գործել քամու ուժգնանալու պատճառով:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ երկուշաբթի Մոսկվայում և Մերձմոսկվայում սպասվում են քամու՝ վայրկյանում մինչև 12-17 մետր պոռթկումներ: