fbpx
Մարզեր

Քննարկում` Շիրակի մարզպետարանի Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի հետ

Շիրակի մարզպետարանը Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի հետ հոկտեմբերի 14-ին անցկացրել է աշխատանքային քննարկում, որը նվիրված է եղել մարզում տուրիստական ուղղությունների ներուժի, հյուրանոցային և հյուրատնային բիզնեսում, ռեստորաններում և սրճարաններում սպասարկման մշակույթի, պատմամշակութային, ձմեռային, թանգարանային, էկոտուրերի ոլորտներում առկա առաջընթացին։

Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարոևերլ է Շիրակի մարզի զբոսաշրջային ներուժի օգտագործումը, որը կբերի մարզի զարգացմանը․ «Բոլորս էլ գիտենք, որ Շիրակի մարզը տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի։ Որևէ մեկս չենք կասկածում, որ դեռ ամբողջապես չի օգտագործվում ոչ մեր հյուսիսի հնարավորությունները, ոչ Անիի տարածաշրջանի, ոչ էլ թեկուզ մեր Գյումրու, չնայած որ դրական տեղաշարժն, իրապես, ակնհայտ է և անչափ ուրախալի է, որ զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի մարզ։ Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք զբոսաշրջության զարգացման համար»։

Շիրակի մարզի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, մտահոգություններն ու առաջիկա անելիքները։

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետարանի և Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի միջև միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ