Ռուսաստանի Աստրախան քաղաքում «ՄիԳ-29» տեսակի ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի արդյունքում թռիչք իրականացնող օդաչուն զոհվել է։
Այս մասին հայտնում է Interfax-ը։
Նշվում է, որ թռիչքը եղել է ուսումնական։
Ըստ աղբյուրի՝ նախնական վարկածով՝ կործանման պատճառ է հանդիսացել ինքնատիռի տեխնիկայի խափանումը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։