fbpx
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է Վիկտորյա Նուլանդի մուտքի արգելքը Ռուսաստան

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու են ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նախկին օգնական Վիկտորյա Նուլանդին արգելել այցելել երկիր։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Գերատեսչության տվյալներով՝ Նուլանդը ներառված է սև ցուցակում, որը ստեղծվել է ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների ցուցակների: Ռուսաստանը չի հրապարակել այն անձանց ամբողջական ցուցակը, որոնց արգելված է մուտք գործել երկիր:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նուլանդին մերժել են Ռուսաստանի այցագրի հարցում:

Նա պատրաստվում էր մայիսի 20-21-ն այցելել Մոսկվայում ծրագրված խորհրդաժողով, որի կազմակերպիչներն են Ռուսաստանի միջազգային գործերի խորհուրդը, Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերությունը և Ջոն Հոփքինսի համալսարանի միջազգային հեռանկարային հետազոտությունների դպրոցը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ