fbpx
Սպորտ

Ռեալն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդն է

Մադրիդի «Ռեալը» գլխավորել է ամենաթանկ ֆուտբոլային բրենդների ցուցակը։

Այս մասին տեղեկանում ենք Brand Finance-ից, որն էլ կազմել է ցուցակը։

Նշվում է, որ ակումբի գինը փոքր ինչ անկում է ապրել, բայց միևնույն է մնում է ամենաթանկ ֆուտբոլային բրենդը։ Այն գնահատվում է 1,276 միլիարդ եվրո։ «Ռեալին» նախորդում է կատալոնական «Բարսելոնան», որի բրենդը գնահատվում է 1,266 միլիարդ եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 1,130 միլիարդ եվրոյով։

Լավագույն տանսյակում են ընդգրկվել նաև «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Չելսին», «Տոտենհեմն» ու «Արսենալը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ