Այսօր Իտալիայի Ա Սերիայի առաջնության շրջանակներում ծանր հանդիպում է սպասվում «Ռոմային»։
Հռոմեական ակումբն այսօր՝ մարտի 21-ին, ուժերը կչափի «Նապոլիի» հետ։ Թիմերը միմյանց հետ կիսում են 5-ից 6-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 50 միավորով։ Բայց պետք է հաշվի առնել, որ «Նապոլին» մեկ խաղ քիչ է անցակցրել «Ռոմայից»։
Եթե այսօր հռոմեական ակումբին հաջողվի հաղթել, ապա վերջինս միանգամից կհայտնվի աղյուսակի 4-րդ հորիզոնականում՝ շրջանցելով նաև «Ատալանտային», ով անցկացրել է նույնքան թվով խաղեր (27), որքան «Ռոման», բայց ունի 52 միավոր։ Եթե «Ատալանտան» նույնպես հաղթի, ապա կրկին կշրջանցի հռոմեացիներին՝ 55 միավորով։
Այսօրվա խաղում տան տերը «Ռոման» է։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։
Նշենք, որ հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա օգնել հռոմեացիներին։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք ունի ու այս պահին բուժվում է վնասվածքից։