fbpx
Հասարակություն

Վթար Առինջում․ կա զոհ

Մարտի 21-ին, ժամը 01։31-ին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․) շրջվել է. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին։

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ