«Ռոսկոմնադզորը» «Ֆեյսբուք» եւ «Թվիթթեր» սոցիալական ցանցերին մեղադրել է ՝ տվյալների պահոցների տեղայնացման մասին Ռուսաստանի օրենքը խախտելու մեջ: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել Է գերատեսչության մամուլի քարտուղար ՝ Վադիմ Ամպելոնսկին ու նշել, որ ընկերությունների նկատմամբ հարուցվել են վարչական գործեր:
Ամպելոնսկին շեշտել է, որ ծառայությունն այդ հարցի վերաբերյալ բովանդակալից պատասխաններ չի ստացել «Թվիթթեր»-ից եւ «Ֆեյսբուք»-ից: Նա հավաստել Է, որ 2019 թվականի հունվարի 21-ին «Ռոսկոմնադզորը» վարչական վարույթ կսկսի ընկերությունների նկատմամբ:
Ընկերությունների պաշտոնական պատասխանները ոչ մի կարգի կոնկրետ տեղեկատվություն չեն բովանդակել ռուսաստանյան օրենքի կատարման մասին, ըստ որի ռուսաստանցիների անձնական տվյալները պետք է պահվեն Ռուսաստանի տարածքում ՝ պնդում են գերատեսչությունում: 2018 թ. դեկտեմբերին, «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտարարել էր, որ գերատեսչությունը «Թվիթթեր»-ին եւ«Ֆեյսբուք»-ին պահանջներ է հղել այդ օրենքի կիրառման մասին:

