Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել․
«Պարզվում է՝ միանգանգամայն հիմքեր կան Ռուբեն Վարդազարյանի դեմ 3 քրեական գործ հարուցելու, բայց հարուցված է միայն մեկը․․․ Եվ Ռուբեն Վարդազարյանը գիտի, թե դրանք ինչ գործեր են, որոնցով խնայում են իրեն․․․․ Իսկ 3 գործ չկա, որովհետև Գագիկ Ջահանգիրյանը ասում է, որ չկա․․․
Պարզվում է՝ Ռուբեն Վարդազարյանը խնդրել է, որ իր դեմքը փրկելու ժամանակ տան։ Տվել են։ Որովհետև Գագիկ Ջահանգիրյանը հասկանում է, որ Ռուբեն Վարդազարյանը պետք է իր դեմքը փրկի ու այդ խնդրով միջնորդել է վերևներին․․․
Եվ եթե Ռուբեն Վարդազարյանը իր խնդրանքին համապատասխան որոշում չկայացնի, ապա գործը, որը Ջահանգիրյանը կարողացել է մի կերպ “կանգնեցնել”, էլ հնարավոր չի լինի կանգնեցնել․․․
Պարզվում է՝ Գագիկ Ջահանգիրյանն է կերտել Արթուր Վանեցյանին՝ տարել բանակ ու բերել բանակից։
Պարզվում է՝ այս “հիասքանչ” սխոդկաներին մասնակցում է նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, ով իմ գործով նիստում հայտարարեց, որ իմ հայցը վարույթ ընդունելու մերժողներից մեկը ինքն է։ Եվ եթե, ինչպես Գագիկ Ջահանգիրյանն է ասում՝ ինչ ուզում անում է, կարելի՞ է ենթադրել, որ Զարուհի Նախշքարյանի գործով էլ “կանգնեցվեց”․․․․
Նորմալ երկրում Ռուբեն Վարդազարյան դժվար թե ազատության մեջ մնար ասուլիսից հետո․․․ Իսկ ԲԴԽ-ն պետք է ցրվի վերից վար։ Ցրեք ամբողջությամբ․․․
Ես ուղղակի զարմացած եմ, ապշած եմ, որ մարդ իր վրա էսպես ցուցմունք տա։ Ես չգիտեմ, թե Ռուբեն Վարդազարյանը որքանով է վնասում Գագիկ Ջահանգիրյանին, բայց ինքն իրեն ուղղակի փուռը տվեց․․․»,- ասվում է հաղորդագրության մեջ