fbpx
Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի աճը նվազում է

Interfax լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի 6719 նոր դեպք է հայտնաբերվել, ինչն ապրիլի 29-ից ի վեր 24 ժամում գրանցված ամենացածր ցուցանիշն է։

Հիվանդների 31.6%-ի մոտ հիվանդության կլինիկական ախտանիշներ չեն եղել։ ՌԴ-ում մինչև օրս արձանագրվել է ընդհանուր առմամբ 641.151 դեպք։

Երեկ արձանագրվել է 6791 դեպք, շաբաթ և ուրբաթ օրերին՝ 6800, հինգշաբթի և չորեքշաբթի՝ 7100, երեքշաբթի՝ 7400, իսկ անցյալ երկուշաբթի՝ 7600։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը 93 է, որոնցից 23-ը բաժին են ընկնում Մոսկվային։

Մեկ օրում առողջացել է 4343 մարդ, իսկ հիվանդության սկզբից ի վեր՝ 403 430։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ