fbpx
Աշխարհ

Ռուսաստանից Վրաստան տոմսերը եռակի թանկացել են

Ռուսաստանից Վրաստան ավիատոմսերը մեկ երրորդով թանկացել են: Այս մասին հայտնում է Գրիգորի Բերյոզկինին պատկանող ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Tutu.ru ճանապարհորդությունների ծառայությանը:

Ըստ ավիաընկերության փորձագետների՝ գները 34 տոկոսով բարձրացել են. հիմա ամենաէժան թռիչքի գինը 7 հազար ռուբլի է, օդանավի փոփոխման դեպքում՝ 9,5 հազար ռուբլի:

Հստակեցվում է, որ գները բարձրացել են Վրաստանի խորհրդարանում Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված միջադեպի ֆոնին հարաբերությունների վատթարացման պատճառով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան տեղափոխել:

Ռուսաստանի տարածքում վրացական ավիաընկերությունների թռիչքները կդադարեցվեն հուլիսի 8-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ