«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մամադու Սակոն հայց է ներկայացրել Համաշխարհային հակադոպինգային գործակալության դեմ։ Ֆուտբոլիստը դժգոհ է, որ դեռ «Լիվերպուլում» խաղալու ժամանակ նա բաց է թողել «Սևիլյայի» հետ հանդիպումը՝ գործակալության սխալի պատճառով։ Այս մասին հայտնում է Sport.ru-ն։
Բանն այն է, որ 2016 թվականին, երբ Լիվերպուլը խաղում էր Եվրոպա լիգայում, Սակոն որակազրկվեց մեկ ամսով։ Որպես որակազրկման պատճառ նշվում էր հատուկ դեղամիջոցի օգտագործումը, որն օգնում է այրել ճարպերն օրգանիզմում։ Արդյունքում՝ Սակոնբ բաց թողեց «Սևիլյայի» հետ հանդիպումը, որը, իր խոսքով, զրկել է իրեն ազգային հավաքական ընդգրկվելուց և փչացրել է հեղինակությունը։ Ավելի ուշ ֆուտբոլիստը արդարացվեց, քանի որ իր օրգանիզմում հայտնաբերված հիգենամին կոչվող դեղամիջոցն արգելված չէ։
Սակոն այդ սխալի համար հակադոպինգային ծառայությունից պահանջում է 13 միլիոն ֆունտ ստերլինգ։
