Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը չի պատրաստվում առաջիկայում ավարտել կարիերան, այս մասին ասել է անձամբ ինքը՝ Ուիլյամսը:
«Ծրագրում եմ դեռ 20 տարի մնալ թենիսում: 20 տարուց նոր կմտածեմ կարիերան ավարտելու մասին»,- ասել է Ուիլյամսը:
Նշենք, որ 38-ամյա Ուիլյամսն այժմ աշխարհի 9-րդ թենիսիստուհին է: