fbpx
Քաղաքականություն
10:10 24/10/2019

Շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը Սիրիայում․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սիրիային։ Նա, մասնավորապես, գրել է․

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը և մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»:

Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Mittwoch, 23. Oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ