Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
- Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների աչքի առաջ ահաբեկում են ԼՂ մի շարք գյուղերի բնակիչների․ Փաշինյան
- Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին․ Փաշինյան
Նոր տարվա հետ կապվում են նոր հույսերն ու երազանքները, նոր ծրագրերն ու մտահղացումները: Թո՛ղ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի, և թող ասորական հնագույն մշակույթի ժառանգորդները Հայաստանում ոչ միայն պահպանեն, այլև զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:
Թո՛ղ սիրո և պտղաբերության այս գեղեցիկ գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան բոլոր փորձությունները:
Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն, բարօրություն, հաջողություն և զարգացման նոր ծրագրեր»: