fbpx
Հասարակություն

Շիրակում երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով՝ հուլիսի 4-ին՝ ժամը 20:33-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41․04⁰ և արևելյան երկայնության 43․99⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Աշոցք գյուղից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Ղազանչի և Մուսայելյան գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ