ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։
ԱԺ նախագահը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։
Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերը, միջազգային կազմակերպությունների գծով փոխգործակցությունը՝ շեշտը դնելով խորհրդարանական բաղադրիչի վրա։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում անվտանգության և հետկոնֆլիկտային վերականգնման խնդիրներին։

